ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ինձ դատել են միայն ներքին համոզմունքով»

«Ինձ դատել են միայն ներքին համոզմունքով»
25.07.2014 | 00:46

Օգնության ակնկալիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեր թերթին է դիմել դատապարտյալ Սուրեն Ցուցուլովը` նամակով ներկայացնելով իր «գործի» էությունը: «Նախկինում ունեմ դատվածություններ, իսկ հիմա դատապարտվել եմ վեց տարվա ազատազրկման մի բանի համար, ինչից ընդհանրապես տեղեկություն չունեմ: Ամեն տեղ բողոքել եմ, գրել, բայց ոչ մի տեղից լուրջ արձագանք չեմ ստացել»,- գրում է դատապարտյալը և նշում, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՔրՕ-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն հանցանքի մասին ոչ մի ապացույց չկա: «Ինձ դատել են միայն ներքին համոզմունքով, այսինքն, եթե նախկինում ունեմ նմանատիպ հանցանք, ուրեմն սա էլ եմ ես արել: ՈՒնեմ բավականին լուրջ ապացույցներ, որոնք կհաստատեն իմ անմեղությունը, ուղղակի ինձ ոչ ոք չի ուզում օգնել` հաշվի առնելով իմ ոչ խրախուսելի անցյալը,- նշում է Սուրեն Ցուցուլովը` շարունակելով.- ես անմեղ եմ, տարիքով էլ` ջահել, ու չեմ ուզում տարիներս կորցնել, պատիժ կրելով մի բանի համար, ինչից ընդհանրապես տեղեկություն չունեմ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ